Ճապոնիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առավելագույն ցուցանիշը համաճարակի ողջ ընթացքում` 14 200 դեպք մեկ օրում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` մեջբերելով երկրի առողջապահության նախարարության վիճակագրական տվյալնները:
Համաճարակի սկզբից ի վեր երկրում կորոնավիրուսով վարակվել է 972 000 մարդ, մահացել` 15 200-ը: Նոր առավելագույն ցուցանիշ է գրանցվել նաև Տոկիոյում` 4166 դեպք մեկ օրում: Ծանր վիճակում է գտնվում 115 մարդ: Վերջին մեկ շաբաթում հիվանդացության մակարդակի աճը կազմել է 178 տոկոս
«Քովիդ-19»-ով վարակման առավելագույն քանակով դեպքեր են գրանցվել նաև Տոկիոյի հարևան պրեֆեկտուրաներում:
Մի շարք պրեֆեկտուրաներում օգոստոսի 2-ից արտակարգ դրություն է սահմանվել` կապված հիվանդացության մակարդակի աճի հետ: Տոկիում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև օգոստոսի 31-ը: