Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն առաջին նշանակումներն է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը Համլետ Բատիկյանին նշանակել է իր գրասենյակի ղեկավար։ Այս միասն որոշումը Պապիկյանը ստորագրել է այսօր։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Համլետ Բատիկյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավար»,- ասված է որշման մեջ:

Փոխվարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Անի Ավետյանը նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ռեֆերենտ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Անի Ավետյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ռեֆերենտ»,-ասված է որոշման մեջ:




Լրահոս