
Անկարայում մեկնարկել են «Կովկասյան արծիվ» հատուկ նշանակության միացյալ ուժերի վարժանքները, որոնք կտևեն մինչև կիրակի:
Ինչպես հայտնում է minval.az-ը, դրանց մասնակցում են Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, ինչպես նաև Ուկրաինան՝ դիտորդի կարգավիճակով:
Զորավարժություններն ուղղված են բարեկամ երկրների հատուկ ուժերի միջև համագործակցության և համակարգման բարելավմանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը, գործառնական փոխազդեցության բարձրացմանը, հատուկ գործողությունների և հաղորդակցման հմտությունների կատարելագործմանը: