Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Ռուսաստանի Դաշնության և Հարավային Օսիայի միջև երկքաղաքացիության մասին համաձայնագրի ստորագրմանը, համապատասխան հրամանը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային պորտալում:
Ռուսաստանի ԱԳՆ-ին հանձնարարվել է ստորագրել այս համաձայնագիրը Ռուսաստանի Դաշնության անունից: Համաձայն համաձայնագրի առաջին հոդվածի՝ «մի կողմի քաղաքացիներն իրավունք ունեն առանց հրաժարվելու այդ կողմի իրենց քաղաքացիությունից ձեռք բերել մյուս կողմի քաղաքացիություն»: