ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնետավա՞զք, թե՞ պաշտոնի ձգտում. ովքեր են Փաշինյանի թիմի կոնգրեսականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում նշանակվեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Այս նշանակումն իրոք անսպասելի էր եը նաեւ համացանցում լայն քննարկման առարկա դարձավ հարցը, թե որքանով է նա համապատասխան այդ պաշտոնին: Մի կողմ թողնելով համապատասխանության մասին հարցադրումները, նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության թիմում մեծ թիվ են կազմում նախկին կոնգրեսականները եւ Վահագն Խաչատրյանը եւս նրանցից մեկն է: Վերջինս տարբեր պաշտոններ է զբաղեցրել, եղել է Երևանի քաղաքապետ, պատգամավոր, նախագահի խորհրդական, ինչպես նաեւ երկու անգամ անընդմեջ ընտրվել է Կոնգրեսի վարչության անդամ:

Ինչպես արդեն նշեցինք, Նիկոլ Փաշինյանի թիմում նախկին կոնգրեսականները շատ են: Գագիկ Ջհանգիրյանը, որը եղել է զինդատախաղ, պատգամավոր այժմ հանդիսանում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, որը մինչ այդ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն էր, եւս Հայ Ազգային Կոնգրեսի անդամ էր: Սակայն սա էլ դեռ ամենը չէ. Կոնգրեսի անդամ է եղել նաեւ ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ասուլիսի ժամանակ հարց էին ուղղել նախկին կոնգրեսականների պաշտոն ստանալու, այսպես ասած առնետավազքի մասին, որին ի պատասխան ՀՀ առաջին նախագահը հետաքրքիր պատասխան էր տվել:

Նախկին կոնգրեսականներ կան նաեւ Ազգային ժողովում՝ ՔՊ պատգամավորների թվում. Արսեն Թորոսյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Վահագն Հովակիմյանը, Ռուբեն Ռուբինյանը, Անդրանիկ Քոչարյանը, Խաչատուր Սուքիասյանը, Գագիկ Մելքոնյանը եւս նախկինում եղել են Հայ Ազգային Կոնգրեսի անդամ: Եվ ի վերջո չմոռանանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս քաղաքական գործունեություն է ծավալել եւ պատգամավոր եղել հենց Կոնգրեսի ցուցակով:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս