Իշխան Սաղաթելյանը չընտրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում ավարտվել է փոխնախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: Ընդդիմադիրների փոխնախագահի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն  էր:

Եվ չնայած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, թե կողմ է քվեարկելու Իշխան Սաղաթելյանին անհրաժեշտ քանակով, սակայն ArmLur.am-ի տեղեկություններով, վերջինս այդ պաշտոնում չի ընտրվել: Մենք տեղեկացանք, որ նրան մեկ ձայն պակասում էր: Նա ստացել է 53 ձայն, այնինչ անհրաժեշտ էր 54 ձայն:

Այստեղ նկատենք, որ մեր տեղեկություններով «Հայաստան» խմբակցությունը ՔՊ-ականներից 22 ձայն էր ուզել եւ վերջիններս ասում են, թե այդքան էլ տվել են եւ խնդիրը ընդդիմադիրների քվեարկության մեջ է:




Լրահոս