Հայաստանի վիճակագրական կոմիտեն արդեն մի քանի ամիս է, ինչ մակարոնի արտադրության ոլորտում լուրջ անկում է արձանագրում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 32.4 տոկոսով նվազել են մակարոնեղենի արտադրության ծավալները. այս տարվա վեց ամիսներին արտադրվել է 2504 տոննա մակարոն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 3703 տոննա:
Ի դեպ, չի բացառվում, որ առաջիկայում Հայաստանում մակարոնի որոշ արտադրամասեր փակվեն, քանի որ տեղական արտադրողները մրցակցությանը չեն դիմանում: Պատճառը՝ դրսից ներկրվող մակարոնն է: Պարզվում է՝ շուկայում հայկական մակարոնի լուրջ մրցակից համարվում է ռուսականը, քանի որ այն ավելի էժան գնով է վաճառվում, քան տեղականը։ Մյուս կողմից, տեղական մակարոն արտադրելու համար տնտեսվարողները մեծ ծախսեր են անում. էլեկտրաէներգիայի սակագինն է բարձր, որն էլ մակարոնի արտադրության ոլորտում տեսակարար կշիռ ունի։ Արդյունքում տեղական արտադրողները խելամիտ գնով չեն կարողանում իրացնել արտադրածը եւ լուրջ ֆինանսական վնասներ են կրում:
Ս.Հ.