Անհրաժեշտ կլինի նոր պատվաստանյութեր ստեղծել, քանի որ պատվաստումների արդյունավետությունը նվազել է մոտ 50%֊ով․ Bloomberg

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր պատվաստանյութեր կարող են անհրաժեշտ լինել կորոնավիրուսի Դելտա շտամի տարածման դեմ պայքարելու համար: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով բրիտանացի գիտնականների աշխատանքներին:
Ըստ փորձագետների՝ վարակի դեմ պատվաստումների արդյունավետությունը նվազել է մինչև 49%, ախտանիշների զարգացման դեպքում`մինչև 59%:

Այս առումով՝ նրանք եզրակացրել են, որ նման ցուցանիշներն արդարացնում են առանձին դեղամիջոցների ստեղծումը COVID-19-ի Դելտա շտամի դեմ, քանի որ վիրուսի մուտացիայի դեմ առկա պատվաստանյութերն անարդյունավետ են պայքարում: Հետազոտությանը մասնակցել է մոտ 98 հազար մարդ:
Կորոնավիրուսային SARS-CoV-2 Դելտա շտամը COVID-19- ի հարուցիչի տարբերակներից մեկն է: Այն առաջին անգամ հայտնաբերվել և նկարագրվել է Հնդկաստանում: Տարբերակն առանձնանում է ինկուբացիոն շրջանի կրճատմամբ և մարդու օրգանզմի վրա ծանր ազդեցությամբ:




Լրահոս