
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի արդյունքում պայմանավորվել են համագործակցել տարածաշրջանային կայունության հասնելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել Ելիսեյան պալատը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են համագործակցության մասին՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով՝ հենվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) աջակցության վրա»,- ասվում է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ: