ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաշտպանության նախարարի կոշտ հայտարարությունն ու Մոսկվայի արձագանքը. ինչ է կատարվում սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը երեկ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ: Մասնավորապես, նա երեկ՝ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստին, հրամայել է ոչնչացնել ՀՀ սահմանը հատելու փորձ անող ադրբեջանցի զինվորականներին:

Այս հայտարարությունը ուշագրավ է իր խստությամբ. իհարկե, այս ընթացքում Պաշտպանության նախարարությունից եւս նմանատիպ հորդորներ եղել են, սակայն նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի մեղմ հայտարարություններով էին հանդես գալիս: Իսկ ինչո՞ւ հենց այժմ նման խիստ հայտարարություն անելու անհրաժեշտություն եղավ. նկատենք, որ այդ հայտարարությանը նախորդեց հուլիսի 27-ին Մոսկվայում տեղի ունեցած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ Հայաստանի պաշտպանության նախարարի պարտականությունները կատարող Արշակ Կարապետյանի հանդիպմանը:

Այսօր էլ ՊՆ-ն ընդունել է ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովին եւ քննարկել սահմանային իրավիճակը: Նկատենք, որ երեկ պարզ դարձավ՝ Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, եւ իրականացվում են շինաշխատանքներ սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով:

Երեկ Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը երեկ ճեպազրույցում միանշանակ պատասխան չի տվել հայ լրագրողի հարցին՝ արդյոք Բաքվի համաձայնությունն անհրաժե՞շտ է հայ – ադրբեջանական սահմանի հայկական հատվածում ռուս սահմանապահների տեղակայելու համար:

Ռուսական կողմը նշել է, թե սահմանի երկայնքով շարժական սահմանային անցակետերի տեղակայման հարցը վերաբերում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության իրավասությանը:

Պաշտոնական Մոսկվան վերջին շրջանում հաճախ է հայտարարում, թե անհրաժեշտ է հնարավորինս շուտ սկսել հայ – ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս