Երրորդ փորձը հաջող է. Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում ավարտվել է երրորդ անգամ փոխնախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: Ընդդիմադիրների փոխնախագահի թեկնածուն ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն էր: ArmLur.am-ին հաջողվեց տեղեկություններ իմանալ փակ գաղտնի քվեարկությունից:

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով Իշխան Սաղաթելյանն այս անգամ ընտրվել է ԱԺ փոխնախագահ: Մասնավորապես նա այս անգամ ստացել է 64 կողմ ձայն, 37 դեմ, 2 քվեաթերթիկ անվավերէ եղել: Մասնկացել է 103 պատգամավոր:

Նշենք, որ ընտրության արդյունքները կհրապարակվեն ժամը 11:00-ին

Հիշեցնենք, որ նախօրեին առաջին ընտրության ժամանակ Իշխան Սաղաթելյանը ստացել էր 53 կողմ ձայն, այնինչ ընտրվելու համար անհրաժեշտ էր 54 ձայն: Երկրորդ անգամ 49 կողմ, 49 դեմ, 5 անվավեր:

Սոնա Գրիգորյան




Լրահոս