
Գեսսենի բարձրագույն ադմինիստրատիվ դատարանը արգելել է գիշերային չվերթները Գերմանիայի խոշորագույն՝ Մայնի Ֆրանկֆուրտ օդանավակայանում,-գրում է Deutche Welle -ն: Արգելքն առայժմ կտարածվի միայն ձմեռային չվացուցակի վրա եւ ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 21-ից: Ավիաընկերությունները ստիպված կլինեն չեղյալ համարել գիշերային ժամի նախատեսված 17 չվերթ: Առաջին հերթին դա վերաբերում է Lufthansa ընկերությանը, որին բաժին է ընկնում դրանցից 11-ը: