Հարկադիր կատարման ծառայության նախկին պետը դիմել է դատարան:
АrmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ նախկին պետ Արմեն Հարությունյանը դատի է տվել Արդարադատության նախարարությանը Պահանջելով, որ ՀՀ Արդարադատության նախարարի 19.08.2019թ. թիվ 371-Ա հրամանի համաձայն իրեն Արմեն Էդուարդի Հարությունյանին, 2019 թվականի օգոստոսի 20-ից զբաղեցրած պաշտոնից ազատելու հրամանը ոչ իրավաչափ ճանաչեն,ՀՀ արդարադատության նախարարի 15.06.2018թ. թիվ 254-Ա հրամանի համապատասխան, Հայցվորին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի վերջինիս զբաղեցրած պաշտոնին վերականգնելու և իրավասու անձանց աշխատանքային պարտականությունների փաստացի իրականացմանը չխոչընդոտելուն պարտավորեցնելու, ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատումից մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար իրավասու մարմին անընդմեջ ծառայության ստաժը, հերթական կոչում շնորհելու բաց թողնված ժամկետը, այդ ժամանակահատվածում հերթական կոչման տոկոսային հավելավճար հաշվարկելը և վճարելը, կենսաթոշակ նշանակելիս հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար համապատասխան հաշվարկներ ներառելուն պարտավորեցնելու և ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատումից մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար իրավասու մարմնին դրամական փոխհատուցում՝ օրենսդրությամբ սահմանված չվճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների չափով հաշվարկելուն և վճարելուն պարտավորեցնելու:
Մանրամասները՝ տեսանյութում