ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ունեցվածքի հայտարարագիր չի ներկայացրել. ովքեր են մյուս օրինախախտները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձանց երկրորդ ցուցակը, ովքեր «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետում չեն ներկայացրել համապատասխան հայտարարագրերը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ սահմանված ժամկետում իր հայտարարագիրը չի ներկայացրել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Հայտարարագիր չեն ներկայացրել նաեւ Երեւանի ավագանու մի քանի անդամներ՝ Միքայել Մանրիկյանը, Արմեն Ներսիսյանը, Մարկոս Հարությունյանը, Դավիթ Խաժակյանը, Արթուր Իսպիրյանը, Ավետիս Գասպարյանը եւ այլք: Այս անգամ ցանկը բաղկացած է 300 հոգուց:

Սա նշանակում է, որ սահմանված ժամկետում հայտարարագրերը չներկայացնելու հիմքով հարուցվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ գործեր, որոնց արդյունքում կարող է կիրառվել վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 000  դրամի) չափով:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում ներկայացրել էր առաջին ցուցակը, որը 203 անձից էր բաղկացած:

Ն.Հ.




Լրահոս