Թուրքիայում 6 մարդ է ձերբակալվել անտառները հրդեհելու կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի իշխանությունները վեց մարդու են ձերբակալել երկրի հարավում անտառային տարածքները հրդեհելու կասկածանքով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրին:

Աղբյուրի տվյալներով՝ օգոստոսի 2-ին անվտանգության ուժերը 4 մարդու են ձերբակալել, որոնց մոտ այրվող խառնուրդով շշեր են հայտնաբերվել: Նրանք փորձել էին թաքնվել Մուղլա նահանգի Միլաս քաղաքում հրդեհի պատճառ դառնալուց հետո: Նրանցից երեքին կալանքի տակ են առել, մեկն ազատ է արձակվել՝ քաղաքից չհեռանալու ստորագրությամբ:

Եվս երեք մարդ է ձերբակալվել Բոդրում քաղաքում: Վերջիններս անտառի կողքով անցնելիս մեքենայից ծխախոտի չմարված մնացորդներ են նետել չոր խոտին:




Լրահոս