ՖՈՏՈ. ArctX-ը պատրաստվում է թարմ շունչ տալ Հայաստանի ՏՏ ոլորտին. Ավստրալիայից Հայաստան տեղափոխված ընկերությունը նոր դռներ է բացում տեղի մասնագետների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր  գործ սկսելիս սկիզբը բարդ և ռիսկային է, ArctX-ի դեպքում այդ ռիսկերն ու դժվարությունները կրկնակի էին։ Դեռևս 2020թ.-ին ընկերությանհիմնադիրևգործադիրտնօրենՌայանՔանգը որոշեց   ընկերության կենտրոնական գրասենյակը Ավստրալիայից տեղափոխել Հայաստան։Ծրագրային ՏՏ լուծումների միջազգային մատակարարը Երևան տեղափոխվեց, երբ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մեծ մարտահրավերներ էին նետվել գրեթե բոլոր ոլորտների մասնագետներին՝ կորոնավիրուսային հիվանդացության իրավիճակով պայմանավորված։

«Սկիզբը բարդ էր։ Եվ չնայած առաջին ամիսներին ծառացած խոչընդոտներին` արդեն մայիս ամսից ArctX-ն  իր առաջին աշխատողներն ունեցավ։ ArctX-ը դարձավ Հայաստանում միակ ընկերությունը, որ ընդամենը մեկ տարում իր աշխատակիցների թիվը հասցրեց 150-ի։ Այդպիսի մեծ ջանքերի և թիմային աշխատանքի շնորհիվ, նրանք այսօր արդեն տարբեր ծառայությունների մատուցմամբ են զբաղվում՝ հավելվածների ծրագրավորումից մինչև մարքեթինգ, դիզայն և բրենդինգ»,- մեզ հետ զրույցում պատմում է ընկերության՝ մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Մարիա Վարդանյանսը։

Խոսելով ArctX-ի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու մանրամասների մասին՝ Մարիան նշում է, որ այդ որոշումն ամենևին էլ պատահական չի եղել. Հայաստանում IT ոլորտի համար պայմանները բարենպաստ են՝ հայ մասնագետների որակով և արագ զարգացող ՏՏ ոլորտով պայմանավորված։

«Հայաստանում շատ են փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետները, որ նախկինում ֆրիլանս աշխատում էին մի շարք այլ միջազգային ընկերություններում։ ArctX-ը հնարավորություն է տալիս աշխատել հայրենի երկրում և խթանել տեղի ՏՏ ոլորտի զարգացումը»,- նշում է նա։

Մարիայի խոսքով՝ ArctX-ը, լինելով Սթարթ-ափ՝ նպատակ է դրել ոչ թե համեմատվել հաջողվածների հետ, այլ առաջ անցնել նրանցից, դառնալ լավագույններից մեկը՝ առաջարկելով նորարարական պրոդուկտներ, որոնք իսկապես կարևոր են մարդկանց կյանքում։

Նա հիշում է, որ երբ թվում էր՝ այլևս բոլոր խոչընդոտները անցյալում են, և ժամանակն է նոր էջ բացել ընկերության պատմության մեջ, մի նոր դժվարին և բարդ փուլ սկսվեց ընկերության համար. սեպտեմբերին սկսվեց պատերազմը, որ նոր մարտահրավեր նետեց ընկերությանը։ 

«Մեկ տարում այնպիսի իրադարձություններ եղան, որ երևի թե մեկ այլ ընկերություն չկարողանար ծավալել իր գործունեությունը նման պայմաններում։ Հանգամանքները մեր դեմ էին, բայց մենք կարողացանք հաղթահարել այդ ճգնաժամը։ Պատերազմի ժամանակ մեր աշխատակիցներից շատերը կամավորագրվեցին և ռազմաճակատ մեկնեցին։ Ընկերությունը նրանց աջակցում էր և՛ ֆինանսապես, և՛ հոգեպես։ Այդ դժվարին իրավիճակում ArctX-ը կարողացավ ոչ միայն դուրս գալ ճգնաժամից, այլև սահմանել նպատակներ և հստակ քայլերով շարժվել առաջ»,- նշում է վերջինս։

Մարիայի խոսքով՝ ընկերության նպատակը մեկն է՝ աճել և դառնալ ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային ՏՏ լուծումների լավագույն մատակարարներից մեկը։ Առաջնային նպատակներից է նաև մյուս ճյուղերի՝ դիզայնի, բրենդինգի և մարքեթինգի ծառայությունների աճն ու  ընդլայնումը։

Ընկերությունը սահմանել է նաև նոր նպատակներ, առաջիկայում սպասվում են ավելի մեծ ծրագրեր, որոնց հասնելու համար ընդլայնվում է ArctX-ի աշխատակիցների կազմը։ Հենց նրանց հետ ընկերությունը վստահ և համարձակ քայլերով պետք է շարժվի առաջ, նոր էջ բացի Հայաստանի  ՏՏ ոլորտում։

ArctX-ում միանշանակ հետևում են մարդակենտրոն գործելաոճին։ Ընկերությունում կարևորվում է բոլոր աշխատակիցների  համար մոտիվացնող և ոգևորող պայմաններն ապահովելը։ Դրա իրականացման լավագույն տարբերակն էլ  սահմանափակումներից խուսափելը  և աշխատակիցներին մասնագիտական գործունեությունը ծավալելիս  ազատություն տալն է։

«Մեզ մոտ առաջնային է աշխատակիցների համար լավագույն պայմաններ ստեծելը։ Նրանց տրվում է ամսվա մեջ մեկ օր աշխատանքի չգալու իրավունք, որը ներառված չէ արձակուրդում: Անգամ ընկերության վայրն այնպես է ընտրված, որ արագ և համեղ լանչ անելու համար աշխատակիցը շատ հեռու չգնա։ Մենք նաև համագործակցում ենք մի շարք սննդի կետերի հետ, որոնք մեր աշխատակիցներին մատչելի և զեղչված փաթեթներ են առաջարկում»,- նշում է Մարիան։

ArctX-ում այժմ շուրջ 20-ից ավելի թափուր հաստիքներ կան։

«ArctX-ում, առհասարակ, թափուր հաստիքներ միշտ կան՝ հատկապես ՏՏ ոլորտի համար։ Բոլոր ոլորտներում էլ լավ մասնագետներ միշտ են պետք։ Պետք է նշեմ, որ մեր ընկերությունը միշտ բաց է նոր աշխատողների, նոր գաղափարների և առաջարկությունների համար»,- ընդգծում է Մարիան՝ նշելով, որ ընկերության թափուր հաստիքներին  առավել մանրամասն հնարավոր է  ծանոթանալ  ընկերության վեբ կայքում

Նա ընդգծում է, որ ArcTX-ում աշխատանքի  անցնելու համար գերբնական հմտություններ պետք չեն, պետք չէ ջրից գինի ստալուկամ քարից հաց քամելու հմտություն. առաջնահերթ կարևորվում է աշխատակցի մարդկային որակները։ 

«Մեկ տարում ընկերությանը հաջողվեց ստեղծել այնպիսի թիմ, որտեղ հարաբերությունների և աշխատանքի հիմքում ընկած է հարգանքն ու ջերմ մթնոլորտը։ Այդ մեկ տարվա ընթացքում ArctX-ին պարզ դարձավ, որ մասնագիտությունը ձեռք բերովի է։ Եթե անգամ աշխատակիցը չունի մասնագիտական լավագույն որակները, որոշ ժամանակ հետո մեզ մոտ աշխատելիս նա կկարողանա ձեռք բերել դրանք»,-ասում է Մարիան՝ հավելելով, որ եթե աշխատակիցը չունենա այն մարդկային որակները, որոնք արժևորում են ընկերությունում, թիմում ինտեգրվելը բարդ կլինի ։

ArctX-ի առավելություններից մեկը միջազգային մթնոլորտն է։ Տեղի մասնագետների հետ մեկտեղ աշխատում են նաև կորեացի մասնագետները. աշխատանքն էլ  ավելի հետաքրքիր և արդյունավետ է դառնում այդպես, իսկ մասնագետները փորձով են փոխանակվում՝ աշխատում միասին և միմյանցից  սովորում միաժամանակ։ Ընկերությունում խրախուսվում է մասնագիտական և անձնական աճը։ Կազմակերպվում են հատուկ դասընթացներ բարձրակարգ մասնագետների ղեկավարմամբ, ստեղծվում են բոլոր պայմանները աշխատակիցների աճի և զարգացման համար։

Մարիայի խոսքով՝ ArctX-ի ընտանիքը միշտ գրկաբաց է սպասում իր նոր անդամներին, որոնք պատրաստ են ոչ միայն միասին վայելելու հաջողություններն ու հաղթանակները, այլև միասին հաղթահարելու բոլոր մարտահրավերներն ու խոչընդոտները։




Լրահոս