![](https://armlur.am/wp-content/uploads/2021/08/232491687_1769380596582376_4722528547723859792_n.jpg)
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 6-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների հետ:
Պետական նախարարը Արցախում գործող հասարակական կազմակերպությունների, միությունների, ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ քննարկել է Հայրենիքի կենսագործունեությանը և քաղհասարակության ու կառավարության միջև համագործակցությանն առնչվող հարցեր, տեղեկացնում են ԱՀ կառավարությունից:
Տեղի է ունեցել ակտիվ հարցուպատասխան և մտքերի փոխանակություն: Արտակ Բեգլարյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների դերը հանրային կյանքում՝ ընդգծելով հատկապես տարբեր ոլորտներում պետական ծրագրերի վերահսկողի և աջակցողի դերի ստանձնումը:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն նման ու ընդունելի այլ ձևաչափերով երկխոսությունը շարունակելու և այն առարկայական դարձնելու ուղղությամբ: