ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհում են Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ մարդկանց պատկանող հողատարածքները․ ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հանցավոր արարքներով հրդեհում են ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև դրանց անմիջական հարևանությամբ հողատարածքները, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակում Երասխի անմիջական հարևանությամբ և հենց գյուղի ուղղությամբ: Գյուղը գտնվում է ադրբեջանական դիրքերից մոտ 1 կմ հեռավորության վրա:

Ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կոպիտ կերպով խախտում են Երասխ և հարակից գյուղերի բնակիչների իրավունքները:
Հրդեհների պատճառով Երասխ և հարակից գյուղերի բնակիչները չեն կարողանում բնականոն գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնեն: Դրանից բացի, կրակոցներն ու հրդեհները խաթարել են մարդկանց խաղաղ և բնականոն կյանքը Երասխում հատկապես»,- գրել է Թաթոյանը:




Լրահոս