Տոթ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են․

«Հարգելի քաղաքացիներ,

վերջին օրերի տոթ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել, ինչի հետևանքով զտիչ կայաններում ջրի պաշարները նվազել են: Դրանով են պայմանավորված որոշ թաղամասերում ջրամատակարարման խափանումները: Ջրամատակարար կազմակերպությունը՝ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունը, անում է հնարավորը համակարգի խնդիրները, որոնք օբյեկտիվ բնույթ են կրում, ժամ առաջ կարգավորելու ուղղությամբ: Հայցում ենք ձեր ներողամտությունը»։




Լրահոս