
Տոկիոյի Օլիմպիական խաղերում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 22 նոր դեպք, ասվում է Խաղերի կազմկոմիտեի զեկույցում, որը հրապարակվել է շաբաթ օրը` օգոստոսի 7 -ին:
Նշվում է, որ նոր ախտորոշված վարակվածների թվում մարզիկներ չկան: Օլիմպիական խաղերում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 409-ի:
Մեկ օր առաջ գրանցվել էր կորոնավիրուսի 29 նոր դեպք: