
Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում այսօր` հոկտեմբերի 12-ին, ժամը 17:00-ին, փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հողաշերտի տակ հայտնաբերվել է եւս երկու դի, որոնց ինքնությունը դեռևս պարզված չէ:Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին փրկարարները սողանքի գոտում հայտնաբերել էին անհայտ կորածների ցուցակում նշվող` 38-ամյա Արմեն եւ 47-ամյա Մեխակ Սորսումատյան եղբայրների, իսկ հոկտեմբերի 11-ին` 1939 թ. ծնված Նորայր Միրզոյանի դիերը:Մեկ օր առաջ էլ, հողազանգվածից դուրս էր բերվել եւս մեկ` Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանի դին: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի