Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարագիր չի ներկայացրել. ի՞նչ է սպասվում նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել իր գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագիրը։ «Հանրային ծառայության մասին» օրենքով պաշտոնատար անձինք պետք է սահմանված ժամկետում ներկայացնեն իրենց հայտարարագրերը, սակայն փաստորեն իշխող խմբակցության անդամը խախտել է օրենքը։

Ընդ որում, նկատենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օրինախախտների ցանկը հրապարակել է երկու փուլով, խոսքը 500-ից ավելի անձանց մասին է եւ նրանց թվում միայն Վահագն Ալեքսանյանն է պատգամավոր։

Իսկ ինչ է սպասվում նրան. սահմանված ժամկետում հայտարարագրերը չներկայացնելու հիմքով հարուցվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ գործեր, որոնց արդյունքում կարող է կիրառվել վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 000 դրամի) չափով: Տեսնենք` արդյոք օրենքը արդյոք կազդի այս դեպքում, թե կշրջանցի իշխանական պատգամավորին։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս