ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վայ-վայ, էս աշխատավարձով ինչ դրամական միջոց». համայնքապետերը՝ հայտարարագրերը «թաքցնելու» մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձանց երկրորդ ցուցակը, ովքեր «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետում չեն ներկայացրել համապատասխան հայտարարագրերը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ սահմանված ժամկետում հայտարարագրերը չներկայացնելու հիմքով հարուցվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ գործեր, որոնց արդյունքում կարող է կիրառվել վարչական տույժ՝ 200 հազար դրամի չափով: Նշենք, որ 203 անձանց թվում հիմնականում համայնքների ղեկավարներ են կամ պաշտոնյաների օգնականներ եւ խորհրդականներ։ Ի դեպ, ցանկում տեղ է գտել նաեւ Գեղարքունիքի մարզի Ծովինարի գյուղապետ Մհեր Մարտոյանը:

ArmLur.am-ը Մարտոյանից հետաքրքրվեց, թե ինչու չի ներկայացրել իր դրամական միջոցների եւ ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը:

Բայց պարզվում է՝ Հանձնաժողովից գյուղապետերի հետ խորհրդատվություն չեն անցկացրել. կան համայնքային ծառայողներ, որոնք չգիտեն, թե ինչպես հայտարարագրեն իրենց ունեցվածքը: Օրինակ, Ծովինարի համայնքապետարանում նման խնդրի առաջ են կանգնել:

Իսկ ահա Բերքաբեր համայնքի ղեկավարի տեղակալ Յուրիկ Թամրազյանը ArmLur.am-ի հետ զրույցում զարմացավ ու նշեց, որ ինքը մայիսի 18-ին է հայտարարագիր ներկայացրել.

Արարատի մարզի Դալարի գյուղապետ Գոռ Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է հայտարարագրել: Դալարի գյուղապետի տեղակալ Սերժիկ Ոսկանյանը եւս չի ներկայացրել: Գյուղապետից հետաքրքրվեցինք՝ ինչու:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս