Նոր կազմով կառավարություն արդեն մեկ նիստ է անցկացրել, որի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց մինչեւ օգոստոսի 23-ը Ազգային ժողով ներկայացնել կառավարության ծրագիրը, որը հիմնված է լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի վրա:
Մինչ այս Նիկոլ Փաշինյանի գլխավորած նախորդ կառավարությունները 2 այդպիսի ծրագիր արդեն ներկայացրել են, սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, որ երկուսն էլ տապալվել են: Եվ ինչի ականատես եղանք 2018 թվականից մինչ օրս՝ կառավարության երկու ծրագրերի արդյունքում:
Դեռ 2018 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը միլիարդների ներդրումներ էր խոստացել՝ իր ընտրվելու պարագայում, սակայն հեղափոխությունից հետո ներդրումները ոչ միայն թռիչքաձև աճ չունեցան, այլև նվազեցին՝ կազմելով 117 մլն դոլար՝ արձանագրելով 2003 թվականից ի վեր ամենացածր արդյունքը։
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2018-2020թթ. գրեթե չի ավելացել։ Եթե 2018թ. 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 4188 դոլար էր, ապա 2020թ. դարձել է հազիվ 4269 դոլար։ Աճել է ընդամենը 1,9 տոկոսով։
Չեն կատարվել նաեւ քաղաքական խոստումներ. 2018 թվականի մայիսի 8-ին Փաշինյանն ասել էր, որ լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների ու գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն նաև խորհրդարանին»։ Սակայն այս հայտարարությունից երոք տարի անց նախկին պատգամավոր Լիլիթ Մակունցը նշանակվում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: Ինչ վերաբերում է խորհրդարանին հաշվետու լինելուն, ապա այս հարցում էլ առաջընթաց չկա: Իհարկե, սա հայտարարած եւ չիրականացված խոստումների մի մասն է միայն:
Մանրամասները՝ տեսանյութում