
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ դեսպան Թրեյսին այս շաբաթ իր արձակուրդն անց է կացրել Սյունիքի մարզում:
«Հիասքանչ տեսարաններ, աստղազարդ գիշեր և հյուրընկալ մարդիկ. ահա թե ինչը գրավեց դեսպան Թրեյսիին այս շաբաթ իր արձակուրդն անցկացնել Սյունիքի մարզում: Դեսպանը Սյունիքի լեռներում քայլարշավի մասնակցեց տեղացիների հետ, որոնք գիշերը խարույկի շուրջ տիկին Թրեյսիին պատմեցին Հայաստանի հարուստ պատմության և մշակույթի մասին:
Սյունիքը հիանալի վայր է հուշեր հավաքելու և ընտանիքի ու ընկերների հետ արժեքավոր ժամանակ անցկացնելու համար։ Որքան շատ եք այցելում Սյունիք, այնքան ավելի շատ բան եք բացահայտում այս հրաշալի մարզի և տեղացիների մասին»։