Ռուսաստանցին կորոնավիրուսով է վարակել 1500 մարդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում կորոնավիրուսային վարակով մեկ պացիենտը վարակել է 1500 մարդու։ Դա երկրում գրանցված սուպերտարածման ամենախոշոր դեպքն է։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով առողջապահական ոլորտի փորձագետներին։

Ըստ վիճակագրության՝ մեկ պացիենտը վարակում է 2-3 մարդու, իսկ դելտա շտամով վարակված անձը՝ մինչև 6 մարդու։

Նրանք նշում են, որ եթե մարդը չպահպանի սոցիալական հեռավորություն, դիմակ չկրի, հիվանդ ժամանակ մուտք գործի մետրոյի գերբեռնված վագոն, գնա աշխատանքի, գրկախառնվի ու համբուրվի բոլորի հետ, ապա ունի սուպերտարածող դառնալու հնարավորություն։

Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 6,4 մլն մարդ, մահացել՝ 163 հազարից ավելին։




Լրահոս