«ՏաԹևեր» ճոպանուղուց տարահանվել է ավելի քան քառասուն մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՆ փրկարարները և «ՏաԹևեր» ճոպանուղու աշխատակիցների հետ կայծակի պատճառով կանգ առած ճոպանողուց տարահանել են 42 քաղաքացու։

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 8-ին, ժամը 15։58-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գտնվող «ՏաԹևեր» ճոպանուղու խափանման հետևանքով երկու օդախուց արգելափակվել է բարձրության վրա։




Լրահոս