
Թուրքիայում հերթական խոշոր, ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել։ Վթարվել է ծառայողական ավտոբուսը, որը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կիսաշրջված վիճակում բախվել ծառին։ Կա 6 զոհ, 11 վիրավոր։
Դեպքը տեղի է ունեցել արևմուտքում՝ Իզմիր նահանգի Քեմալփաշա շրջանում։ Սա վերջին մեկ օրում երկրորդ խոշոր վթարն է Թուրքիայում։