
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ժամանել է Հայաստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:
«Օգոստոսի 9-10-ը նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ»,-ասել մամուլի քարտուղարը:
Հանդիպումների ընթացքում Զասը հայկական կողմին կտեղեկացնի «ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի», ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստի նախապատրաստական աշխատանքների մասին: