ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր մանրամասներ ավագանու անդամին ծեծի ենթարկելու դեպքից․ նրան երկար ժամանակ սպառնացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ին հաղորդվել էր Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին եւ նրա պապին՝ Ազատ Անտոնյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մասին: Նույն օրը Նաիրիի քննչական բաժնում հարուցվել էր քր. գործ՝ ՀՀ քր. օր. 118 հոդ., 147 հոդ. 1-ին մասի և 34-104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով: «Մեզ հասած տեղեկությունների համաձայն Արման Անտոնյանին և Ազատ Անտոնյանին ծեծի է ենթարկել Սուրեն Պ-ն, որը «Հայաստան» մարզական ՀԿ Երևանի հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված դպրոցի պարետն է, և իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել Արման Անտոնյանին և Ազատ Անտոնյանին:

Վերջինիս նկատմամբ հայտարարբել է հետախուզում: Իսկ ինչու է Ս. Պետրոսյանը գնացել այդ քայլին: Բանն այն է, որ ArmLur.am-ի տեղեկություններով, ավագանու անդամը քաղաքապետարանում հեծանվասպորտի ոլորտում բարեփոխումների նախագիծ է ներկայացրել, որը Հեծանվասպորտի ոլորտի ներկայացուցիչների «գրպանին» է կպնելու: Ի դեպ մինչ այս դաժան դեպքը դանակահարված Երևանի ավագանու անդամը խոսակցություններ է ունեցել ոլորտի ներկայացուցիչների հետ:

Իրավապահները հանելով հեռախոսային խոսակցությունները պարզել են, որ ավագանու անդամին սպառնացել են, վախեցրել են, ինչի մասին նա հեռախոսազանգով հայտնել է քաղաքապետարանի պաշտոնյաներին, թե հեծանվասպորտի բարեփոխումների նախագծի համար իրեն սպառնում ու վախեցնում են:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս