Վրաստանի հարավ-արևելքում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 9-ի առավոտյան Վրաստանում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը: Երկրաշարժերի էպիկենտրոնը եղել է Սամեբա գյուղի մոտակայքում:

3,5 մագնիտուդով առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 07: 24 -ին Դմանիսիում ՝ Սամեբա գյուղի մոտակայքում (Քվեմո Քարթլիի շրջան): 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել նույն տարածքում՝ ժամը 08: 03 -ին:

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է: Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը ՝ 7,0 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի է ունեցել 1991 թվականին:




Լրահոս