Չինական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, ՉԺՀ-ում COVID-19-ի տարածումը կանխելու աշխատանքում արձանագրված թերությունների համար տարբեր աստիճանի պատասխանատվության է ենթարկվել 30 կադրային աշխատող, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Պաշտոնյաների մի մասը՝ առանձին քաղաքների փոխքաղաքապետերի, քաղաքային շրջանների ղեկավարների և առողջապահության տեղական կոմիտեների, բուժհաստատությունների մակարդակով, զրկվել են իրենց պաշտոններից, ասվում է հաղորդագրություններում: Երկրի իշխանությունները դեռ չեն կարողանում կասեցնել վարակի տարածումը երկրի ներսում:
Օգոստոսի 8-ին, ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի տվյալներով, Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային ախտահարման 125 նոր դեպք:
Սկզբում վարակի տարածման նոր բռնկումը սկսվել է ընթացիկ տարվա հուլիսին՝ Մյանմայի հետ սահմանին գտնվող Յուննանի հարավային նահագի Ժույլի քաղաքում: Այնուհետև ախտահարված մարդիկ են հայտնաբերվել Ցզյանսուի արևելյան նահանգի Նանկին քաղաքում: Վիրուսի փոխանցողները դարձել են քաղաքային օդանավակայանի աշխատողները, որոնք զբաղվում են միջազգային չվերթներ իրականացնող հանրանավերը մաքրելով: