ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր թանկացումներ. որքան են կազմում բնակարանների գները Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջին մի քանի ամիսներին անշարժ գույքի շուկան ավելի է ակտիվացել: Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են: Ըստ մասնագետների կանխատեսումների` անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ մինչեւ տարեվերջ դրանք ավելի են բարձրանալու:

ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեի տեղեկացավ, որ այս տարվա հունիսին մայիսի համեմատ բնակարանների թանկացում արձանագրվել է Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Ի դեպ, կենտրոն վարչական շրջանում հունիսին բնակարանի մեկ քմ գերազանցում է 1200 դոլարը:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` կենտրոնում բնակարանի մեկ քմ հունիսին վաճառվել է 622 հազար դրամ, մինչդեռ մայիսին այն կազմել է 615 հազար 500 դրամով: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում 6500 դրամով թանկացել է: Բնակարանի այսչափ թանկացումը մեկ ամսվա ընթացքում զգալի է հատկապես Հայաստանի նման երկրում, որտեղ սոցիալ-տնտեսական իրավիճակը հեռու է շատ բարվոք համարվելուց:

Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 5200 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 2700 դրամով: Իսկ ահա Շենգավիթ վարչական շրջանում բնակարանի գինը բարձրացել է 4100 դրամով: Աջափնյակ վարչական շրջանում հունիսին մայիսի համեմատ բնակարանի մեկ քմ-ի գինը զգալի բարձրացել է՝ 4500 դրամով: Օրինակ` Դավիթաշեն վարչական շրջանում հունիսին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 312 հազար 500 դրամով, Ավանում` 293 հազար 50 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում` 290 հազար դրամով, Նոր-Նորքում` 300 հազար դրամով: Բնակարանի գինը բարձրացել է նաեւ Նուբարաշենում, որտեղ մայիսին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 176 հազար 100 դրամ, իսկ հունիսին 178 հազար դրամ:

Ս.Հ.




Լրահոս