ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության համակարգը շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում:
Համակարգի ծառայողների կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:
2021 թվականի օգոստոսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության «1-02 հերթապահ մաս»-ում դեպքերի և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 60 հաղորդում:
Համակարգի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում դրանցից 32-ն արդեն ընթացքավորվել է:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 7, խարդախության 2, թմրանյութի հայտնաբերման 4, անձնական ունեցվածքի գողության 4 դեպք: Բացահայտվել է նախկինում կատարված հանցագործությունների 1 դեպք:
Շաբաթվա ընթացքում Արցախի տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, որից 1-ը՝ մահվան ելքով, 23-ը՝ նյութական վնասով, 7-ը՝ մարմանական: Գրանցվել է վրաերթի 5 դեպք: Բուժհաստատություն է դիմել 6 քաղաքացի:
Ոստիկանության ծառայողներն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում շարունակել են հանցավորության դեմ համակարգված աշխատանքները:
Հանրապետության տարածքում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը և պահպանվել կայուն հասարակական կարգ ու կանոն։