Ժամանակ և ռեսուրս չծախսել ապրանքների թուրքական ծագումը քողարկելու ուղղությամբ. ՊԵԿ-ը զգուշացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայության հետ կապերի բաժին, որով ՀՀ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ թուրքական ծագման ապրանքների անօրինական ներմուծման փորձերից։

Հայտարարության մեջ ասվում է․

«Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ՀՀ Կառավարության 24.06.2021թ. թիվ 1048-Ն որոշմամբ սահմանված թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը շրջանցելու փորձերը՝ դրանց ծագումը քողարկելով պիտակների վերացմամբ կամ այլ ապօրինի գործողություններով։

Կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին և տնտեսավարողներին՝ ժամանակ և ռեսուրս չծախսել ապրանքների թուրքական ծագումը քողարկելու ուղղությամբ, քանի որ մաքսային սահմանին ապրանքների ծագման երկրի անհայտ լինելու դեպքում ՊԵԿ-ի կողմից իրականացվելու են գործողություններ՝ դրանց իրական ծագումը պարզելու ուղղությամբ: Իսկ մինչև գործողության ավարտը, ապրանքները և տրանսպորտային միջոցները բաց չեն թողնվելու, ինչը կհանգեցնի պարապուրդի և լրացուցիչ ֆինանսական ծախսերի։

Ապրանքների թուրքական ծագման անգամ կասկածների դեպքում դրանց մուտքը կարգելվի ՀՀ տարածք և անհապաղ դուրս կհանվեն երկրից:

ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հավաստիացնում է, որ թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ դրսևորում է խիստ քաղաքականություն և շարունակում է հետևողական հսկողությունը՝ իր իրավասությունների շրջանակում բացառելով դրանց մուտքը հանրապետություն»։




Լրահոս