ՄԱՐԶՊԵՏԻ ԳՈՐԾԸ ՄՏԱՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթում երեկ տպագրված հոդվածը` «Մարզպետը կաշառք է վերցրել», անմիջապես արձագանք է գտել: Դատախազությունը հանձնարարել է Ճամբարակի ոստիկանությանը` նյութեր նախապատրաստել Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանին հասցեագրված մեղադրանքների մասով: Արդյունքում երեկ` 21:45-ի սահմաններում, ամուսնու հետ ոստիկանություն է հրավիրվել Աննա Թորոսյանը: Մինչ ժամը 01-ը Աննան դեռ ոստիկանությունում էր: «Ժողովուրդ»-ը ողջունում է դատախազության ու ոստիկանության օպերատիվ աշխատելու ընդունակությունը: Հուսով ենք, որ ԲՀԿ-ական մարզպետի դեմ տարվող քննությունն իսկապես արդար ու օբյեկտիվ ընթացք կունենա` օրենքի տառին համապատասխան: Եթե, իհարկե, ոստիկանությունն ու դատախազությունը հարկադրանքի միջոցներ չկիրառեն, չսպառնան, որ քաղաքացին հրաժարվի իր խոսքերից: Մենք կհետեւենք գործի ընթացքին:




Լրահոս