
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 9-ին ընդունել է «Ջավախքը հայի կողքին է» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին:
Երկրի ղեկավարն իր խոսքում կարևորել է ջավախահայության ակտիվ ներգրավվածությունը Հայրենիքի համար կարևոր գործընթացներում՝ ի մասնավորի նշելով Հիմնադրամի խողովակով անցած տարվա աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում արցախահայությանը ցուցաբերած հումանիտար աջակցությունը:
Հանդիպման ընթացքում, ի նշան երախտագիտության, Նախագահ Հարությունյանը Հիմնադրամի ղեկավար Կարեն Պապիկյանին Շնորհակալագիր է հանձնել: