
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում ռուսական 3 ընկերության դեմ, որոնք մեղադրվում են Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի նկատմամբ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ռեժիմը խախտելու մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Պետդեպարտամենտը՝ դաշնային ռեեստրում հրապարակման միջոցով:
Պատժամիջոցներն ազդել են գիտաարտադրական մի քանի ընկերության վրա՝ «Պուլսար», «Asia-Invest LLC» և «Charter Green Light Moscow»:
Պատժամիջոցների ցուցակում են նաև ընկերություններ Իրաքից և Սիրիայից: