Մայիսից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը զուգընթաց միայն երեկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով Հայաստան ժամանեց:
Կազմակերպության գլխավոր քարտուղարը երեկ հանդիպումներ է ունեցել Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանի, Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հետ։
Նկատենք՝ մայիսի 12-ից սկսած ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումները մնացել են անհետևանք։ Պաշտոնական Երևանի դիմումից մեկուկես ամիս անց միայն Զասը հայտարարել էր՝ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ է» և չի համապատասխանում կազմակերպության կանոնադրությանը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը՝ նշեով, որ հայկական կողմը ռազմական կառույցից աջակցության ակնկալիքներ ուներ:
Իսկ արտգործնախարարի առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները՝ այդ թվում Նախիջևանի տարածքից։
Այսօր Ստանիսլավ Զասը Երևանում հանդիպելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում