ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մարությանը Չեխիայում ավտոկայանատեղի է գնել. քաղաքապետի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր անշարժ գույքի քանակն ավելացրել է: Երեւանի քաղաքապետը նախորդ տարեվերջի դրությամբ հայտարարագրել է, որ ունի թվով 22 անշարժ գույք: ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքապետի հայտարագրած ավտոկայանատեղիները թվով 7-ն են, որից մեկը քաղաքապետը գնել է անցյալ տարվա հուլիսին՝ Չեխիայում: Նա թվով 12 հատ բնակարան ունի, որից միայն 10-ը՝ Չեխիայում է: Բացի այս նա Չեխիայում ունի երկու հողամաս՝ եւ մեկ անհատական բնակելի տուն: Քաղաքապետը բանկային հաշիվներին նախորդ տարեսկզբին ունեցել է 18 մլն 165 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 7 մլն 746 հազար դրամ, բացի այս նա հայտարարագրել է, որ ունի 5819 դոլար, 302 եվրո, 1 մլն 763 հազար չեխական կրոնա:

Քաղաքապետի կանխիկ գումարը տարեվերջին կազմել է 3 մլն դրամ, 205 հազար դոլար, 9000 եվրո, 74 հազար չեխական կրոնա: Նախորդ տարվա ընթացքում Հայկ Մարությանը որպես եկամուտ հայատարարագրել է քաղաքապետարանից ստացած աշխատավարձը՝ ամսական 430 հազար դրամ: Բացի այս, նա որպես եկամուտ հայտարարագրել է «Նիկիտա Մոբայլ» ընկերությունից ստացած 12 մլն 227 հազար դրամը եւ 1 մլն 199 հազար չեխական կրոնա: Ենթադրվում է, որ քաղաքապետը գնած բնակարանները Չեխիայում վարձակալության է տվել, ինչի դիմաց ստացել է 1 մլն 199 հազար չեխական կրոնա: Քաղաքապետի կինը՝ Իվա Մարությանը հայտարարագրել է երկու ավտոմեքենա՝ «Mercedes Benz» եւ «Nissan» մակնիշի: Իվա Մարությանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 230 հազար եվրո, 70 հազար դոլար, 6.1 մլն չեխական կրոնա:

Ս.Հ.




Լրահոս