Մինսկում Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պարգևատրվել է «Ադրբեջանի բարեկամ» ոսկե շքանշանով, որը հաստատվել է «Իմ Ադրբեջան» միջազգային ամսագրի կողմից՝ ադրբեջանցիների նկատմամբ եղբայրական և բարեկամական վերաբերմունքի, Ադրբեջանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում առանձնապես մեծ ծառայությունների համար:
Ինչպես նշում է haqqin.az-ը, շքանշանը Լուկաշենկոյին շնորհել է ամսագրի գլխավոր խմբագիրը:
Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել՝ բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների և համագործակցության ամրապնդման ուղղությամբ ադրբեջանական կողմի կատարած աշխատանքը: Բելառուսի նախագահն ընդգծել է այն փաստը, որ պետությունների միջև բարեկամական հարաբերությունները զարգանում են ամեն օր: