20 օր է ինչ իրավապահները փնտրում են Սյունիքի մարզպետի որդուն։ Գրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին, կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Մարզպետի որդին Գորիսի կրակոցներից հետո անհետացել է, ուստի իրավապահները վերջինիս նկատմամբ հայտարարելու են հետախուզում:
Նշենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի արդյունքում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել է եւ նրան տեղափոխել են Երեւան: Ըստ լուրերի՝ կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը: Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն ու գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին հին հաշիվներ են ունեցել:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան