Մեսսին մի քանի ժամից կժամանի Փարիզ՝ բուժզննում անցնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ, հայտնում են L’Equipe-ը և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Արգենտինացի ֆուտբոլիստի ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի Փարիզում առաջիկա մի քանի ժամվա ընթացքում:

Մեսսին բուժզննում կանցնի, այնուհետև երկամյա պայմանագիր կկնքի՝ ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու տարբերակով: Ըստ նախնական տվյալների՝ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 35-40 մլն եվրո։

Սպասվում է, որ չորեքշաբթի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում տեղի կունենա Մեսսիի մամուլի ասուլիսը :




Լրահոս