Մենք կորցրինք պատմության լավագույն խաղացողին, գիտեինք, որ այս օրը կգա. Պիկեն՝ Մեսսիի հեռանալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն անդրադարձել է Լիոնել Մեսսիի՝ ակումբից հեռանալուն։

«Մենք կորցրինք պատմության լավագույն խաղացողին։ Գիտեինք, որ այս օրը կգա: Դա ազդում է թիմի վրա, հատկապես նրանց վրա, ովքեր Մեսսիի հետ շատ տարիներ են անցկացրել։ Վերջին տարիներին ակումբի ղեկավարման որակը լավագույնը չի եղել, ու մենք պատժված ենք դրա համար։ Բնական է, որ Մեսսիի նման խաղացողի գնալը դժվարություններ է ստեղծում, բայց պիտի անցնենք այդ էջը։ Ուրիշները կարող են զբաղեցնել նրա տեղն ու կարևոր դեր խաղալ»,- Պիկեի խոսքերն է փոխանցում AS-ը։




Լրահոս