ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

329 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 329 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 231322 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1372405, վերջին մեկ օրում` 7551 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 4949 պացիենտ. մեկ օրում ավելացել է 141-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 220617 անձ, վերջին մեկ օրում՝ 179 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4632 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1124 է:

 

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԸ ՀԱՅՏՆԻ Է

Հայտնի է Beeline-ի «Շեյքիր, պարիր եւ շահիր iPhone 12 Pro» մրցույթի հաղթողը: «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) Գայանե Օրդուխանյանին հանձնեց «Շեյքիր, պարիր եւ շահիր iPhone 12 Pro» պարային մրցույթի գլխավոր մրցանակը:

Գայանեն, հետեւելով մրցույթի բոլոր կանոններին, կրկնել է Beeline-ի գովազդային տեսահոլովակի պարային շարժումները եւ իր տեսանյութի տակ հավաքել է մրցույթում ամենաշատ հավանումները՝ մոտ 11 000:

«Ամռան ամենառիթմիկ, ամենասպորտային ակցիան` «Շեյքը», վերածվեց  երիտասարդական թրենդի։ Մրցույթի վիդեոները հավաքել են ավելի քան երկու միլիոն ցուցադրություն եւ բազմահազար հավանումներ։ Շնորհավորում եմ Գայանեին եւ ցանկանում, որ այս նորագույն iPhone-ը իրեն պարգեւի միայն դրական զգացմունքներ»,-նշեց «Տելեկոմ Արմենիա» ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը:

Beeline-ը շարունակում է իրականացնել ամռան ամենաժամանցային «Շեյք» ակցիան, որի ընթացքում խաղարկվում են անվերջ մեգաբայթներ, ֆուտբոլի ազգային հավաքականի  մարզաշապիկներ, ինքնագնացներ, iPhone 12 Pro, ինչպես նաեւ գլխավոր մրցանակը՝ Գերմանիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ուղեգիր։

Մասնակցության համար անհրաժեշտ է ներբեռնել My Beeline Armenia հավելվածը,  գրանցվել «շեյք» բաժնում, ամեն օր շեյքել (թափահարել) հեռախոսը եւ շահել պարտադիր նվերներից որեւէ մեկը։ Ավելին, ցանկության դեպքում կարելի է մեկ օրում անվերջ շեյքել՝ ակտիվացնելով «1ԳԲ+ Շեյք» հավելյալ ծառայությունը ընդամենը 100 դրամի դիմաց։

Արշավի շրջանակներում մասնակիցներն արդեն շեյքել են ավելին քան 3,5 մլն անգամ, բաժանորդներն ավելի քան 700 միլիոն մեգաբայթ ինտերնետ ստացել են հենց շեյքելու դիմաց, 150 000 օգտատեր միացել է ամառվա ամենաթրենդային եւ երիտասարդական շարժմանը՝ «Շեյքին»։




Լրահոս