Ռումինիայի Յասի քաղաքում ընթանում է Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում է 29 երկրի 117 շախմատիստուհի:
Երեկ կայացան 2-րդ տուրի պարտիաները: Երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը: Սև խաղաքարերով նա պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստուհի Զեինաբ Մամեդյարովային։ Երկրորդ հաղթանակն է տոնել նաև Աննա Սարգսյանը: Նա պարտության է մատնել Տատիանա Դորնբուշին: 2 տուրից հետո Էլինան և Աննան մի խումբ շախմատիստուհիների հետ կիսում են 1-16 տեղերը:
Առաջին տուրում հաղթանակի հասած Լիլիթ Մկրտչյանն այս տուրում միավորը կիսել է Ուլվիա Ֆատալիևայի հետ:
Առաջին տուրում պարտություններ կրած Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանն ու Մարիամ Մկրտչյանն այս տուրում հաղթանակի են հասել՝ համապատասխանաբար Ալեքսանդրա Տարասենկայի, Պետրոնելա-Ալեքսանդրա Պարասչիվի ու Աննա Ագրեստի նկատմամբ:
Սուսաննա Գաբոյանը, որն առաջին տուրում ոչ-ոքի էր խաղացել, այս տուրում պարտվել է Նատալիա Բուկսային: