Հանցագործության մասին հաղորդում՝ Չարենցավանի համայնքապետարանում անցկացված մրցույթի մասով։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն 2021թ. հուլիսի 7-ին Չարենցավան քաղաքի համայնքապետարանում անցկացվել է աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ-աուդիտորի թափուր հաստիքի համար մրցույթ, որին մասնակցել է Տ. Ծատուրյանը և Հերմինե Մկրտումյանը։
Մրցույթն իրականացնող հանձնաժողովը հաշվի չառնելով, որ Հ.Մկրտումյանը չի ունեցել օրենսդրությամբ պահանջվող համապատասխան որակավորում, թույլ է տվել վերջինիս մասնակցելու մրցույթին և հաղթող է ճանաչվել, որին հաջորդել է Չարենցավան համայնքի ղեկավարի կողմից Հ.Մկրտումյանին պաշտոնի նշանակելը, ինչը ապօրինի է և հակասում է ՀՀ համայնքային ծառայության մասին, ՀՀ տեղական ինքնակառավարման մասին, ՀՀ ներքին աուդիտի մասին օրենքներին և ՀՀ ֆինանսների նախարարի 2012թ. փետրվարի 23-ի թիվ 165Ն հրամանի 7-րդ կետին:
Մեզ հայտնի դադձավ, որ հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
Ք.Մ.