
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սիմա Աբովյանին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԲԴԽ-55-Ո-140 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սիմա Աբովյանին նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում: