
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ Լևոն Գալստյանի Մերուժան Տեր-Գուլանյանի լիազորությունները:
Վարչապետի համապատասխան որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության կայքում:
Մերուժան Տեր-Գուլանյանը Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ էր 2011 թվականի մարտից: Լևոն Գալստյանը Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ էր 2016 թվականի հոկտեմբերի 1-ից: