2021թ. օգոստոսի 4-ի ժամը 22:15-ից մինչև օգոստոսի 5-ի ժամը 04:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը հրկիզել է Կասյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված, հիշյալ շենքի բնակիչներից մեկին պատկանող «Մերսեդես-Բենց E-270» մակնիշի ավտոմեքենան: Կրակի հետևանքով ջերմահարվել է նաև հարևանությամբ կայանված «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:
Նշանակվել է դատաապրանքագիտական, դատահրդեհատեխնիկական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Կատարվում է նախաքննություն: